ՀՐԱՎԵՐ թեմյով բոլոր նորությունները

NASDAQ ОМХ Արմենիա ՓԲԸ–ն հրավիրում է բոլորին այցելել ֆոնդային բորսա և Կենտրոնական դեպոզիտարիա

15.10.2013 13:11

NASDAQ ОМХ Արմենիա ՓԲԸ–ն հրավիրում է բոլորին այցելել ֆոնդային բորսա և Կենտրոնական դեպոզիտարիա

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան, կարևորելով Հայաստանի կապիտալի շուկայի մասին հանրային իրազեկվածության բարձրացումը, հրավիրում է բոլոր ցանկացողներին այցելել ֆոնդային բորսա և կենտրոնական դեպոզիտարիա, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բորսայի մամուլի ծառայությունից։

Այցերն իրականացվում են ՀՀ Կենտրոնական բանկի «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի շրջանակում, որը մեկնարկել է սեպտեմբերի 30–ին և ուղղված է բնակչության շրջանում անձնական ֆինանսների գրագետ կառավարման իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։

Այցելության ընթացքում մասնակիցներին հնարավորություն կընձեռվի ծանոթանալու ՀՀ ֆինանսական շուկայի երկու կարևորագույն ինստիտուտների՝ ֆոնդային բորսայի և կենտրոնական դեպոզիտարիայի գործունեությանը և դերին ՀՀ կապիտալի շուկայում, ինչպես նաև կապիտալի շուկայի վերջին զարգացումներին:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on NASDAQ ОМХ Արմենիա ՓԲԸ–ն հրավիրում է բոլորին այցելել ֆոնդային բորսա և Կենտրոնական դեպոզիտարիա

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024