ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ թեմյով բոլոր նորությունները

Եվրոպայի հայ գործարարները շուրջ 20 մլն եվրո կներդնեն Սյունիքի մարզի զարգացման համար

04.02.2011 17:23

Եվրոպայի հայ գործարարները շուրջ 20 մլն եվրո կներդնեն Սյունիքի մարզի զարգացման համար

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ Սյունիքի մարզի շինանյութերի արտադրության գործարանի և  ՀԷԿ-ի շինարարության ծրագրի համար շուրջ 20 մլն եվրո կներդրվի, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ, «Էներջիկոնսալտ» ընկերության տնօրեն Աշոտ Գրիգորյանը:

«Էներգետիկայի ոլորտի ներդրումները կարող են գերազանցել 15 մլն եվրոն: Ֆինանսավորումը կիրականացվի մասնավորապես «Չեշսկի դվոր» և «Եվրոէներգոհոլդինգ» ընկերությունների միջոցների հաշվին, ինչպես նաև սլովակյան և չեխական բանկերի վարկային ռեսուրսների հաշվին: Շինանյութերի արտադրության գործարան հիմնելու համար ավելի քան 2 մլն եվրո կներդրվի»,- ասաց Գրիգորյանը:

Ըստ նրա, Սյունիքի մարզ այցելած սլովակ, չեխ և ավստրալիացի ձեռնարկատերերը լուրջ համաձայնության են հասել Սյունիքի վարչության հետ, և առաջիկա շրջանում արդեն կստորագրվեն առաջին համաձայնագրերը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Եվրոպայի հայ գործարարները շուրջ 20 մլն եվրո կներդնեն Սյունիքի մարզի զարգացման համար

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024