ձիթապտուղ թեմյով բոլոր նորությունները

Կարեն Կարապետյանին օգնել են եղբայրն ու հանրագիտարանը

22.11.2016 17:28

Կարեն Կարապետյանին օգնել են եղբայրն ու հանրագիտարանը

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Կարեն Կարապետյանի մասին ակնարկը պատրաստելիս վերհիշեցի «Արմենպրես»-ի լուսահոգի լրագրող Գոհար Իսախանյանի` 2012թ. հունիսի 26-ի թղթակցությունը. «Հանրապետությունում միակ, օրինակելի համարվող 7 հա ձիթապտղի այգին, որը գտնվում է Մեղրիում` Արաքսաշենում, տարեկան ամենաքիչը 10տ բերք է տալիս: Նախկին չորացած խաղողի այգու փոխարեն Իսպանիայից բերված «Սևելիանո» և «Ասկոլանա» 2 տեսակի 3400 ձիթենիներով այստեղ այգի է հիմնել Լեհվազ գյուղի 50-ամյա բնակիչ Կ. Կարապետյանը…»:

Այսօր արդեն մեր այն հարցին, թե ինչպես ծնվեց ձիթապտուղ աճեցնելու գաղափարը, Կարապետյանն ասաց, որ այն իրեն հուշել է եղբայրը, ով հանրագիտարանից տեղեկացել է, թե ինչպիսի կլիմայական պայմաններում է աճում այդ համեղ ու սննդարար պտուղը:

Եվ եղբայրները ռիսկի են դիմում: 2002 թվականին տնկում են մի քանի տասնյակ ծառ: Պարզապես փորձի համար: Տնկիները լավ աճում են, փարթամանում, դառնում մարդահասակ: Բայց... ցրտահարությունն իր չար գործն է անում: Կարենը չի ընկճվում: Իր իսկ խոստովանությամբ, եթե մեկ ուրիշը լիներ, կհրաժարվեր այդ գաղափարից:  Իսկ ինքը՝ ոչ: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի օգնությամբ՝ կարճ  ժամանակ անց բերում է 7500 տնկի: 300 հատը իսկույն բաժանում է ընկերներին և պարզապես անծանոթ մարդկանց: Ընդ որում, գյուղապետարանում տեղի ունեցած ժողովի ժամանակ: Իմ այն հարցին, թե ի՞նչու նաև անծանոթ մարդկանց, Կարենը պատասխանում է.

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Կարեն Կարապետյանին օգնել են եղբայրն ու հանրագիտարանը

Բանալի բառեր: , , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
18.04.2024