ՂՐԻՄ թեմյով բոլոր նորությունները

Ղրիմում սկսել են գործել Visa և MasterCard քարտերը

30.04.2015 13:30

Ղրիմում սկսել են գործել Visa և MasterCard քարտերը

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./ԱՌԿԱ/. Visa և MasterCard վճարային համակարգի քարտերը կրկին սկսել են գործել Ղրիմի տարածքում։ Կանխիկ կարելի է հանել տարածաշրջանի խոշորագույն` Ռուսական ազգային կոմերցիոն բանկի (ՌԱԿԲ) բանկոմատների միջոցով։

Visa և MasterCard միջազգային վճարային համակարգերի հաճախորդները հնարավորություն են ստացել օգտվել իրենց քարտերից Ղրիմի տարածքում։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ–ը, միջոցները հնարավոր է կանխիկացնել տարածաշրջանի խոշորագույն` ՌԱԿԲ–ի բանկոմատների միջոցով, որը միջնորդավճար չի գանձում ռուսական այլ բանկերի քարտերով կատարված գործառնությունների ժամանակ, հաղորդում է РБК–ն։

Նման հնարավորություն է ընձեռվել այն բանից հետո, երբ սկսել է գործել Վճարային քարտերի ազգային համակարգը (ՎՔԱՀ)։ Մարտի վերջին ՎՔԱՀ–ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Կոլյովը հայտարարել էր, որ ՎՔԱՀ–ի գործարկումից հետո Ղրիմում Visa և MasterCard քարտերի ընդունման հետ կապված խնդիրը կլուծվի։ «Եթե ոչ ապրիլի 1–ին, ապա տեսանելի ապագայում մենք կգտնենք ուղիներ Ղրիմում իրավիճակն ավելի հասկանալի դարձնելու համար, որպեսզի այնտեղ լավանա միջազգային վճարային համակարգերի քարտերի ընդունման հետ կապված վիճակը», – «Կոմերսանտը» մեջբերում էր Կոմլյովի խոսքերը։ Նրա կարծիքով` ՎՔԱՀ–ն այս իրավիճակից դուրս գալու մի քանի տարբերակ ունի։ Իհարկե, նա դեռ չի նշել, թե կոնկրետ ինչ տարբերակների մասին է խոսքը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Ղրիմում սկսել են գործել Visa և MasterCard քարտերը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
ՌԴ Կենտրոնական բանկը դադարեցրել է Ուկրաինայի հինգ բանկի ստորաբաժանումների աշխատանքը Ղրիմում

10.06.2014 12:00

ՌԴ Կենտրոնական բանկը դադարեցրել է Ուկրաինայի հինգ բանկի ստորաբաժանումների աշխատանքը Ղրիմում

Ռուսաստանի բանկը հունիսի 10–ից Ղրիմի և Սևաստոպոլի տարածքում դադարեցրել է ևս հինգ ուկրաինական բանկի առանձնացված կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը, ասվում է կարգավորիչի հաղորդագրության մեջ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՌԴ Կենտրոնական բանկը դադարեցրել է Ուկրաինայի հինգ բանկի ստորաբաժանումների աշխատանքը Ղրիմում

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
ՌԴ ԿԲ–ն ուկրաինական վեց բանկի կարգադրել է հեռանալ Ղրիմից

13.05.2014 11:56

ՌԴ ԿԲ–ն ուկրաինական վեց բանկի կարգադրել է հեռանալ Ղրիմից

Ռուսաստանի բանկն ուկրաինական վեց բանկի կարգադրել է մայիսի 13–ից դադարեցնել կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլի տարածքում։ Այդ որոշումն ընդունվել է վարկառուների և ավանդատուների առջև բանկային պարտավորությունները չկատարելու կապակցությամբ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՌԴ ԿԲ–ն ուկրաինական վեց բանկի կարգադրել է հեռանալ Ղրիմից

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Ռուսական ռուբլին դարձել է Ղրիմի պաշտոնական արժույթը

17.03.2014 15:34

Ռուսական ռուբլին դարձել է Ղրիմի պաշտոնական արժույթը

Ռուսական ռուբլին Ղրիմի պաշտոնական արժույթն է դարձել, ուկրաինական գրիվնան նույն կարգավիճակն ունի մինչև 2016 թվականի հունվարի 1-ը, հայտնում է Փրայմը` հղում անելով հանրապետության խորհրդարանին։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Արժույթային շուկա, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Ռուսական ռուբլին դարձել է Ղրիմի պաշտոնական արժույթը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024