ՃԵՂՔՎԱԾՔ թեմյով բոլոր նորությունները

Հունաստանը բյուջետային ճեղքվածքը փակելու ծրագիր կներկայացնի վարկատուներին

15.11.2013 16:29

Հունաստանը բյուջետային ճեղքվածքը փակելու ծրագիր կներկայացնի վարկատուներին

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հունական կողմը կիրակի կառուցվածքային բարեփոխումների ծրագիր կներկայացնի վարկատուների եռյակին, որոնք 1.3 միլիարդ եվրո կտան 2014 թվականին բյուջետային ճեղքվածքը փակելու համար, Բրյուսելում Եվրախմբի նիստից հետո լրագրողներին է հայտնել Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Ստուրնարասը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Այդ քայլերը պետք է փակեն հարկերից խուսափելու «պատուհանը», կրճատեն պետական կառույցների և պետական ձեռնարկությունների ծախսերը, որոնք գերազանցել են բյուջեով նախատեսված սահմանները, պետական կազմակերպությույնների միաձուլումները, հիմնականում` առողջապահության հատվածում, և խիստ պատժամիջոցների սահմանումը պետհատվածի բոլոր կազմակերպություններում, որոնք գերազանցում են աշխատավարձի վճարման սահմանները, նախարարի խոսքն է ներկայացնում «Կատեմիրինի» թերթը։

Ստուրնարասի խոսքով, նա չգիտի, կհամաձա՞յնի, արդյոք, եռյակն այն կարծիքի հետ, որ այդ քայլերը փակում են բյուջետային ճեղքվածքը, որը կարող է առաջանալ 2014 թվականին ֆինանասկան աջակցության ծրագրով բյուջեի չմարած պակասուրդի պատճառով։ Նա վստահ է, սակայան, որ Աթենքի և դրա վարկատոների միջև ճեղքվածքի տարբերությունները փոքրանում են։ Միաժամանակ, բարձրանում են բյուջեի եկամուտները, և դանդաղում է տնտեսության անկումը սեպտեմբերի համեմատ, երբ սկսվել էր եռյակի առաքելությունը, և դա բարելավում է հունական կողմի բանակցային դիրքորոշումները, ասել է Ստուրնարասը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հունաստանը բյուջետային ճեղքվածքը փակելու ծրագիր կներկայացնի վարկատուներին

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024