ՃՊՈՆԻԱ թեմյով բոլոր նորությունները

Ճապոնիան 53 մլրդ դոլարի չափով խթանող միջոցների նոր փաթեթ է պատրաստում

03.12.2013 14:21

Ճապոնիան 53 մլրդ դոլարի չափով խթանող միջոցների նոր փաթեթ է պատրաստում

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ճապոնիան 53 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ խթանող միջոցների նոր փաթեթ է մշակում, որպեսզի աջակցի ազգային տնտեսությանը` վաճառքի հարկի ավելացման նախաշեմին, որը գործողության մեջ կմտնի հաջորդ տարվա ապրիլին։ Խթանող միջոցների նոր փաթեթի մասին որոշումը կընդունվի այս շաբաթվա ընթացքում, հաղորդում է Reuters–ը` հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Հոկտեմբերի սկզբին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտնել էր, որ կառավարությունը նոր ֆինանսական տարում (2014թ.–ի ապրիլին) մինչև 8 տոկոսով բարձրացնում է վաճառքի ազգային հարկը։ Ներկա պահին հարկային դրույքը գտնվում է 5 տոկոսի մակարդակում։ Հարկերի բարձրացումն առաջին անգամ իրականացվել է 1997թ.–ին, հաղորդում է РБК–ն։

Աբեն նաև հայտնել է, որ շուտով կներկայացվեն 5 տրլն իենից (51 մլրդ դոլար) պակաս տնտեսական խթանման ուղղությամբ քայլերը, որոնք կօգնեն հարթել հնարավոր բացասական էֆեկտը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Ճապոնիան 53 մլրդ դոլարի չափով խթանող միջոցների նոր փաթեթ է պատրաստում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024