«Մալաթիա» մասնաճյուղ թեմյով բոլոր նորությունները

Բացվել է Կոնվերս Բանկի «Մալաթիա» մասնաճյուղը

23.10.2018 17:44

Բացվել է Կոնվերս Բանկի «Մալաթիա» մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Այսօր` հոկտեմբերի 23-ին, կայացել է Կոնվերս Բանկի «Մալաթիա» մասնաճյուղի պաշտոնական բացումը՝ Սեբաստիա փողոց, 82 շենք, թիվ 50 հասցեում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Արարողությանը ներկա են եղել հյուրեր Երևանի Մալաթիա վարչական շրջանի աշխատակազմից, գործարար համայնքից, Բանկի hաճախորդներ:

««Մալաթիա» մասնաճյուղի բացմամբ Կոնվերս Բանկն ընդլայնում է իր ներկայությունը Երևանի տարածքում: Այստեղ հաճախորդները կարող են օգտվել համալիր բանկային ծառայություններից, ինչպես նաև գործարքներ իրականացնել Բանկի տարածքում տեղադրված բանկոմատի և վճարային տերմինալի միջոցով: Մասնաճյուղի աշխատանքաjին ժամերն են՝ երկուշաբթի- ուրբաթ՝ ժամը 9.30-17.00-ը, իսկ շաբաթ օրերին՝ ժամը 10:00-ից 14:30-ը», - նշել են Բանկից՝ հավելելով, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում է գործում նաև «Զվարթնոց» մասնաճյուղը, որի ծառայություններից հաճախորդները կարող են օգտվել շուրջօրյա ռեժիմով:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Новости, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Բացվել է Կոնվերս Բանկի «Մալաթիա» մասնաճյուղը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024