ՄԱԼԱՅԶԻԱ թեմյով բոլոր նորությունները

Malaysia Airlines-ը կգնի 5 մլրդ դոլարի 25 Airbus օդանավեր

26.12.2009 17:02

Malaysia Airlines-ը կգնի 5 մլրդ դոլարի 25 Airbus օդանավեր

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Մալայզիայի ազգային ավիափոխադրող Malaysia Airlines –ը Airbus ինքնաթիռաշինական ընկերությունից ձեռք կբերի հեռու տարածություններ թռչող 25 ուղևորատար A330-300 օդանավեր:

Ինքնաթիռների ընդհանուր արժեքը 5 մլրդ դոլար կկազմի, հաղորդում է Associated Press-ը:

Malaysia Airlines ղեկավարության հայտարարությամբ՝ ավիաընկերությունը գնման դիմաց կվճարի արժեթղթերի թողարկման միջոցով: Մասնավորապես, փոխադրողը հույս ունի թողարկել շուրջ 1,6 մլրդ նոր ակցիաներ և ներգրավել շուրջ 778 մլն դոլար:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Malaysia Airlines-ը կգնի 5 մլրդ դոլարի 25 Airbus օդանավեր

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024