մակրոտնտեսական միջավայր թեմյով բոլոր նորությունները

Կայուն մակրոտնտեսական միջավայրը Հայաստանի կարևորագույն առավելությունն է. Սարգսյան

11.10.2016 14:50

Կայուն մակրոտնտեսական միջավայրը Հայաստանի կարևորագույն առավելությունն է. Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում առկա է գործարարության համար կարևորագույն նախապայման հանդիսացող կայուն մակրոտնտեսական միջավայր, նախօրեին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` «Հայաստան. ներդրումային համաժողով 2016» միջոցառման իր ելույթի ժամանակ:

«Տարածաշրջանում և ԱՊՀ երկրներում վերջին զարգացումները՝ արժույթների կտրուկ արժեզրկումը ցույց տվեցին, որ Հայաստանն ունակ է դիմակայելու արտաքին բացասական ցնցումներին` ապահովելով երկրում կայուն և կանխատեսելի մակրոմիջավայր», - նշել է նախագահը:

Նրա խոսքով, Հայաստանի կառավարությունն ու Կենտրոնական բանկը բավարարում են հասարակության ակնկալիքները` թույլ տալով, որպեսզի մեր ազգային արժույթն արժեզրկվի տնտեսագիտական հիմնարարներին համապատասխան:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Արժույթային շուկա, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Կայուն մակրոտնտեսական միջավայրը Հայաստանի կարևորագույն առավելությունն է. Սարգսյան

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024