ՄԱՂԹԱՆՔ թեմյով բոլոր նորությունները

ՀԲ հայկական գրասենյակի ղեկավարը Հայրիկյանին շուտափույթ ապաքինում է մաղթել

01.02.2013 14:57

ՀԲ հայկական գրասենյակի ղեկավարը Հայրիկյանին շուտափույթ ապաքինում է մաղթել

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկի հայկական գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին շուտափույթ ապաքինում է մաղթել Հայաստանի նախագահի թեկնածու, ««Ազգային ինքնորոշում» միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանին, ում նկատմամբ նախօրեի գիշերը մահափորձ է կատարվել։

«Մենք տխրությամբ և ափսոսանքով տեղեկացանք պատահածի մասին։ Տուժածին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,– ասաց Հափին ուրբաթ մամուլի ասուլիսում։

Նա ընդգծեց, որ կատարվածի հանգամանքները պարզելու և մեղավորներին պատժելու հարցն իրավապահ մարմինների իրավասության ներքո է, և հույս հայտնեց, որ տվյալ հարցը կլուծվի օրենքի տառին համապատասխան։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on ՀԲ հայկական գրասենյակի ղեկավարը Հայրիկյանին շուտափույթ ապաքինում է մաղթել

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024