ՄԱՆԱԹ թեմյով բոլոր նորությունները

Ադրբեջանն արժեզրկում է կատարել

24.02.2015 12:10

Ադրբեջանն արժեզրկում է կատարել

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԱՊՀ երկրներից ևս մեկն իր արժույթի արժեզրկում կատարեց։ Այս անգամ աչքի ընկավ Ադրբեջանը։  Փետրվարի 21-ին մանաթի փոխարժեքը դոլարի նկատմամբ ԿԲ-ն հաստատեց 1,05 մանաթ $1 համար` փետրվարի 20-ի 0,7862 մանաթ $1 համար փոխարժեքի փոխարեն։ Այդպիսով` արժեզրկումը կազմեց 35%, հաղորդում է vestifinance.ru-ն։

«Տվյալ որոշումն ընդունվել է Ադրբեջանի տնտեսության դիվարսիֆիկացման, միջազգային մրցունակության և արտահանման բարձրացման, վճարային կայուն հաշվեկշռի ապահովման նպատակով»,- ասված է Ադրբեջանի ԿԲ հայտարարությունում։

Եվրոպական միասնական արժույթի նկատմամբ ևս մանաթն էժանացել է։ Փետրվարի 21-ին պաշտոնական փոխարժեքը սահմանված է 1,1950 մանաթ եվրոպական միասնական արժույթի մեկ միավորի նկատմամբ։ Փետրվարի 20-ին փոխարժեքը կազմում էր 0,8934 մանաթ մեկ եվրոյի համար։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Արժույթային շուկա, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Ադրբեջանն արժեզրկում է կատարել

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024