ՄԱՆԻՎԱԼ թեմյով բոլոր նորությունները

ՄԱՆԻՎԱԼ-ը Հայաստանում էական առաջընթաց է գրանցել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում

07.12.2012 18:58

ՄԱՆԻՎԱԼ-ը Հայաստանում էական առաջընթաց է գրանցել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի 40-րդ լիագումար նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետության փողերի լվացման և ահաբեկության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի համակարգի երրորդ փուլի գնահատման հերթական «Առաջընթացի հաշվետվությունը»:

Եվրախորհրդի փորձագետների փողերի լվացման դեմ պայքարի միջոցների գնահատման կոմիտեն (ՄԱՆԻՎԱԼ) ՖԱՏՖ-ի տիպի տարածաշրջանային խումբ է, որի խնդիրն է Եվրոպայի երկրներում փողերի լվացմանը և ահաբեկչության ֆինանսավոմանը (ՓԼ/ԱՖ) հակազդելու բնագավառում միջազգային չափանիշների քաղաքականության տարածումը:

Ինչպես ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, ՄԱՆԻՎԱԼ-ի հաստատված հաշվետվությունում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի առումով էական առաջխաղացումներ են գրանցվել:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on ՄԱՆԻՎԱԼ-ը Հայաստանում էական առաջընթաց է գրանցել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024