մաշկ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանում կկարողանան մաշկի փոխպատվաստման համար մարդու մաշկ աճեցնել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հիմնադրամի շնորհիվ

19.10.2017 20:04

Հայաստանում կկարողանան մաշկի փոխպատվաստման համար մարդու մաշկ աճեցնել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հիմնադրամի շնորհիվ

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտին տրամադրած մարդու օրգանիզմին ամենամոտ միջավայր ապահովող ինկուբատորում ցողունային բջիջների միջոցով մարդու մաշկ կաճեցվի։

Դրամաշնորհի միջոցով գնված ինկուբատորն ինստիտուտի Իմունոլոգիայի և հյուսվածքային ինժեներիայի լաբորատորիային է տրամադրել «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը, հայտնում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մամուլի ծառայությունը։

«Շատ լավ որակի ինկուբատոր ենք ձեռք բերել, նախկինը բջիջների կենսունակ վիճակը պահպանելու համար չէր ապահովում բավարար պայմաններ, շատ հաճախ մեր կողմից իրականացվող փորձերը տեխնիկական խնդիրների պատճառով ձախողվում էին։ Առաջ ջերմաստիճանի և CO2 գազի ցուցիչների սանդղակների վրա նշագրում էինք իրականցրել, որպեսզի կարողանանք ձեռքով կարգավորումներ իրականացնել,  այժմ ինկուբատորն ինքնակարգավորվում է։ Առաջին մեր քայլը լինելու է ճարպային հյուսվածքից ցողունային բջիջներն անջատելը, այնուհետև ստեղծելու ենք բջիջների շտեմարան, որը  օգտագործվելու է մեր գենոֆոնդին համապատասխանող մաշկի ստեղծման համար։ Բջիջների շտեմարանի օգնությամբ կկարողանանք ստանալ տարբեր հյուսվածքներ, օրինակ՝ լյարդի, անոթների և օրգանների հյուսվածքներ»,- իր խոսքում նշեց Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի Իմունոլոգիայի և հյուսվածքային ինժեներիայի լաբորատորիայի վարիչ Զարուհի Կարաբեկյանը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Новости, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայաստանում կկարողանան մաշկի փոխպատվաստման համար մարդու մաշկ աճեցնել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հիմնադրամի շնորհիվ

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024