Հայաստանի առևտրային բանկերի չաշխատող ակտիվների մասնաբաժինը գերազանցել է 9 տոկոսը
11.04.2016 14:30
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /ԱՌԿԱ/. Բանկերի չաշխատող ակտիվների մասնաբաժինը 2016 թ.-ի փետրվարի վերջին աճել է մինչև 9,18 տոկոս` 2015 թ.-ի սկզբից հասնելով առավելագույն ցուցանիշի, նշվում է Հայաստանի ԿԲ-ի կայքում:
Հարկ է նշել, որ ողջ 2015 թ.-ի ընթացքում առևտրային բանկերի չաշխատող ակտիվների մեծության ցուցանիշը ոչ միանշանակ միտում ուներ` տատանվելով 6,18–8,23 տոկոսի սահմաններում:
Սակայն, 2016 թ.-ի սկզբից սկսեց նկատվել ցուցանիշի աճի հստակ միտում: Այսպես, 2015 թ.-ի դեկտեմբերի վերջին չաշխատող ակտիվների մասնաբաժինը կազմել է 6,98 տոկոս, հունվարի վերջին այս ցուցանիշը աճել է 0,97 տ.կ.–ով` հասնելով 7,95 տոկոսի: Ցուցանիշի աճի միտումը պահպանվել է ընդհուպ մինչև 2016 թ.-ի փետրվարի վերջը` աճելով 1,23 տ. կ.–ով և հասնելով 9,18 տոկոսի:
Դիտումներ: 0
Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ |
Comments Off on Հայաստանի առևտրային բանկերի չաշխատող ակտիվների մասնաբաժինը գերազանցել է 9 տոկոսը
Բանալի բառեր: ՀՀ բանկեր, ՄԱՍՆԱԲԱԺԻՆ, չաշխատող ակտիվներ
Կարդալ ամբողջությամբ
Հայաստանի առևտրային բանկերի չաշխատող ակտիվների մասնաբաժինը հոկտեմբերին 4,48% է կազմել
11.12.2013 13:52
Հայաստանի` չաշխատող և բանկերից դուրս գրված ռեզիդենտ ակտիվների մասնաբաժինը 2013 թվականի հոկտեմբերին կազմել է 4,48 տոկոս, ինչը 0,26 տ.կ.–ով պակաս է 2013 թվականի սեպտեմբերի ցուցանիշից, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։
Դիտումներ: 0
Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ |
Comments Off on Հայաստանի առևտրային բանկերի չաշխատող ակտիվների մասնաբաժինը հոկտեմբերին 4,48% է կազմել
Բանալի բառեր: ԱԿՏԻՎ, բանկ, ՄԱՍՆԱԲԱԺԻՆ
Կարդալ ամբողջությամբ
Հայաստանը կրկին բաժնետերերից առաջինն է վճարում կատարել ԱԶՍԲ կապիտալի համալրման համար
24.03.2011 16:35
Հայաստանը կրկին բաժնետերերից առաջինն է վճարում կատարել ԱԶՍԲ կապիտալի համալրման համար:
Դիտումներ: 0
Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ |
Comments Off on Հայաստանը կրկին բաժնետերերից առաջինն է վճարում կատարել ԱԶՍԲ կապիտալի համալրման համար
Բանալի բառեր: բանկ, ԿԱՊԻՏԱԼ, Հայաստան, ՄԱՍՆԱԲԱԺԻՆ
Կարդալ ամբողջությամբ