ՄԱՍՆԱՃՅՈԻՂ թեմյով բոլոր նորությունները

«Ինգո-Արմենիա» ապահովագրական ընկերությունը երկու նոր մասնաճյուղ է բացել

28.02.2011 11:15

«Ինգո-Արմենիա» ապահովագրական ընկերությունը երկու նոր մասնաճյուղ է բացել

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Ինգո-Արմենիա» ապահովագրական ընկերությունն իր հաճախորդներին ծառայություններ կմատուցի երկու նոր՝ «Դեմիրճյան» և «Պիացցա Գրանդե» մասնաճյուղերում: Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից, հինգշաբթի նման որոշում է ընդունել ՀՀ ԿԲ նախագահը:

Տեղեկատվության համաձայն՝ «Դեմիրճյան» մասնաճյուղը գտնվում է  Դ.Դեմիրճյան 38 հասցեում, «Պիացցա Գրանդե» մասնաճյուղը` Վազգեն Սարգսյան 20,  PIAZZA GRANDE բիզնես կենտրոնի 1-ին  հարկում:

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն հիմնադրվել է 1997թ.-ին «Էֆես» ԱՓԲԸ անվանմամբ: 2003թ.-ի դեկտեմբերին ընկերության բաժնետոմսերի 75%-ը ձեռք է բերվել ռուսական «Ինգոսստրախ» ԱԲԲԸ կողմից, ինչից հետո ընկերությունը վերանվանվել է «Ինգո-Արմենիա» ՓԲԸ-ի, իսկ Լևոն Ալթունյանը բաժնետոսմերի 25 տոկոսի սեփականատերն է: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 750,9 մլն դրամ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Ապահովագրական շուկա, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «Ինգո-Արմենիա» ապահովագրական ընկերությունը երկու նոր մասնաճյուղ է բացել

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024