ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄ թեմյով բոլոր նորությունները

ՀՖԲ-ն կտա վեց ընկերությունների մասնավորեցման նպատակահարմարության գնահատականը

22.06.2010 17:13

ՀՖԲ-ն կտա վեց ընկերությունների մասնավորեցման նպատակահարմարության գնահատականը

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. «NASDAQ OMX Արմենիա» հայկական ֆոնդային բորսան առաջիկայում մտադիր է հրապարակել վեց պետական ընկերությունների մասնավորեցման նպատահարմարության իր գնահատականը, ասաց ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում:

ՀՀ կառավարությունը 2009 թ.-ի սեպտեմբերի 23-ի նիստի ժամանակ առաջին անգամ թույլատրել է մասնավորեցնել 100 տոկոս պետական մասնաբաժին ունեցող վեց ընկերություն՝ դրանց բաժնետոմսերը NASDAQ OMX Արմենիա բորսայում ներկայացնելու միջոցով: Նման կերպ մասնավորեցման գործընթաց պետք է անցնեն Քաղաքաշինության գիտահետազոտական և նախագծման ինստիտուտը, «Ատոմսերվիս», «Նեդրոլոգ», «Ջրամատակարարման երևանյան հատված» ընկերությունները, ինչպես նաև «Կապուտակ» (Սևան) և «Նարեկ» (Գյումրի) հանգստյան տները: «Այսօր ՀՀ կառավարությանն առընթեր Պետական ունեցվածքի կառավարման վարչությունը մեզ նամակ է հղել, որում մեր կարծիքն են հարցնում այս ընկերությունների մասնավորեցման նպատակահարմարության մասին` հաշվի առնելով գործընթացի միջանկյալ արդյունքները», - պարզաբանեց Մելիքյանը:

Նա տեղեկացրեց, որ այս ձեռնարկություններից երկուսի մասով նախնական ընթացակարգեր են իրականացվել, որոնք ուղղված էին նրան, որ ընկերությունները դուրս գային մասնավորեցման, գնահատվել է նաև ընկերություններից մեկի արժեքը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՀՖԲ-ն կտա վեց ընկերությունների մասնավորեցման նպատակահարմարության գնահատականը

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.04.2024