ՄԱՍՆԱՎՈՐ թեմյով բոլոր նորությունները

Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները հունվար–փետրվարին նվազել են 40,4 տոկոսով` հասնելով 122,3 մլն դոլարի

18.04.2015 14:19

Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները հունվար–փետրվարին նվազել են 40,4 տոկոսով` հասնելով 122,3 մլն դոլարի

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ոչ կոմերցիոն նպատակներով 2015թ.–ի հունվար–փետրվարին ստացվել է մոտ 122,3 մլն դոլար` 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 40,4 տոկոսով, նշվում է ՀՀ ԿԲ 2015 թ.–ի փետրվարի ամենամսյա տեղեկագրում։

Հայաստանից արտերկիր փետրվարին կատարված փոխանցումները 2014 թ.–ի երկու ամսում կազմել են մոտ 44,3 մլն դոլար` 2014թ.–ի նույն ժամանակահատվածում կատարված 50,3 մլն դոլարի դիմաց (12 տոկոսի անկում)։ Մուտքերի զուտ ներհոսքը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 78 մլն դոլար` 2014թ.–ի հունվար–փետրվարին գրանցված մոտ 155մլն դոլարի դիմաց։

Հայաստան փոխանցվող դրամական միջոցների ճնշող մեծամասնությունը բաժին է հասնում Ռուսաստանին` հանրապետության մասնավոր փոխանցումների համախառն ծավալի մոտ 69,4 տոկոսը։ Ռուսաստանից Հայաստան կատարված դրամական փոխանցումները 2015թ.–ի հունվար–փետրվարին կազմել են մոտ 84,9 մլն դոլար (48,3 տոկոսի անկում), իսկ հանրապետությունից դեպի ՌԴ դրամական միջոցների արտահոսքը կազմել է 30,30 մլն դոլար (8,9 տոկոսի աճ)։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները հունվար–փետրվարին նվազել են 40,4 տոկոսով` հասնելով 122,3 մլն դոլարի

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024