ՄԱՍՏԵՐ ԲԱՆԿ թեմյով բոլոր նորությունները

ԿԲ–ն Մաստեր–Բանկի սնանկության վերաբերյալ հայց է ներկայացրել

04.12.2013 16:35

ԿԲ–ն Մաստեր–Բանկի սնանկության վերաբերյալ հայց է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի բանկի` Մոսկվայի գլխավոր տարածքային վարչությունը հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան «Մաստեր–Բանկ» ԲԲԸ–ն սնանկ ճանաչելու վերաբերյալ։ Ինչպես նշվում է դատարանի կայքում, բանկը սնանկ ճանաչելու հայտարարությունը գրանցվել է 2013 թվականի դեկտեմբերի 3–ին, գրում է РБК–ն։

Բացի այդ, այսօրվանից Խնայբանկը և ВТБ 24–ը, որոնք ընտրվել են Ավանդների ապահովագրության գործակալության կողմից որպես գործակալ բանկեր, սկսում են հայտարարությունների ընդունումն ու Մաստեր–Բանկի ավանդատուների ապահովագրական փոխհատուցումների վճարումները։

Թե այդ երկու բանկերից որին պետք է դիմեն «զոհերը», կախված է նրանից, թե ինչ տառից է սկսվում ավանդատուի ազգանունը։ Նրանց, ում ազգանունը սկսվում է Ա–ից մինչև Լ (ինչպես նաև լատինատառ գրվող օտարալեզու ազգանուններ կրողներին), սպասում են Խնայբանկում։ ВТБ 24–ը կընդունի նրանց, ում ազգանունները սկսվում են Մ–ով և դրան հաջորդող տառերով։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on ԿԲ–ն Մաստեր–Բանկի սնանկության վերաբերյալ հայց է ներկայացրել

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024