ՄԱՎՐԻԿԻԱ թեմյով բոլոր նորությունները

ԱՄՀ-ն երկու տոննա ոսկի է վաճառում Մավրիկիային

17.11.2009 12:22

ԱՄՀ-ն երկու տոննա ոսկի է վաճառում Մավրիկիային

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) երկու տոննա ոսկի կվաճառի Մավրիկիա Հանրապետության Կենտրոնական Բանկին, ասվում է երկուշաբթի վարկային կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Սեպտեմբերին ԱՄՀ-ի գործադիր կոմիտեն հավանության է արժանացրել 403,3 տոննա ոսկու վաճառքը՝ ստացված միջոցները որպես ֆինանսական օգնություն աղքատ երկրներին տրամադրելու համար: Այս քանակը ԱՄՀ-ի ոսկու պաշարների, որոնք աշխարհում երրորդն են ԱՄՆ-ից և Գերմանիայից հետո, ընդհանուր ծավալի մեկ ութերորդն է:

«Այս վաճառքը հիմնվում է 2009թ.-ի նոյեմբերի 1-ի դրությամբ ոսկու շուկայում գոյություն ունեցող գների վրա, և այսպիսով գործարքի գումարը կկազմի 71,7 միլիոն դոլար», - ասվում է ԱՄՀ-ի մամուլի հաղորդագրության մեջ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on ԱՄՀ-ն երկու տոննա ոսկի է վաճառում Մավրիկիային

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024