ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ թեմյով բոլոր նորությունները

Հիփոթեքի մատչելիության վարկանիշը Հայաստանում

26.01.2012 16:53

Հիփոթեքի մատչելիության վարկանիշը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /ԱՌԿԱ/. Բնակարանի հարցը Հայաստանի քաղաքացիների մեծամասնության համար շարունակում է ամենաարդիականը մնալ: Մարդիկ ցանկանում են բնակարան ձեռք բերել կամ բարելավել իրենց բնակարանային պայմանները և դիմում են բանկերին, որոնք հիփոթեքային ռեսուրսների ձեռք բերման գործանականում այլընտրանք չունեցող աղբյուրն են:

Հիփոթեքի շուկայում իրավիճակի որոշակի պատկերացում ձևավորելու համար «ԱՌԿԱ» գործակալությունը փորձել է մշակել Հայաստանում հիփոթեքային վարկերի մատչելիության վարկանիշներ:

Տվյալ վարկանիշը մշակվել է «ԱՌԿԱ»-ի մասնագետների կողմից՝ հաշվի առնելով նմանատիպ վարկանիշների կազմման միջազգային փորձը: Հիփոթեքային վարկերի մատչելիությունը որոշվում է հիփոթեքային վարկ ստանալու համար բանկ դիմելիս վարկառուի կողմից նկատի առնվող երեք կարևորագույն սկզբունքներով՝ տոկոսադրույքի մակարդակով, նվազագույն կանխավճարի չափով և վարկի մարման ժամկետով:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Անոնսներ, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Վարկանիշներ | Comments Off on Հիփոթեքի մատչելիության վարկանիշը Հայաստանում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024