մարզական գույք թեմյով բոլոր նորությունները

Մարզական գույք` երեխաներին

22.01.2016 15:34

Մարզական գույք` երեխաներին

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Մարզական գույք է հանձնվել Գավառի մանկատան և Խաչիկ գյուղի դպրոցի սաներին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականների կողմից, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, գույքը ձեռք էր բերվել ֆուտբոլի Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկայեֆի մասնակցությամբ տեղի ունեցած բարեգործական հանդիպման շնորհիվ։

«Երեխաներին օգնելը մեր պարտականությունն է: Շատ ուրախ ենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և լրագրողների նախաձեռնած միջոցառման արդյունքում բազում երեխաներ սպորտով ավելի ակտիվ զբաղվելու հնարավորություն ստացան: Համոզված եմ` սա մեր վերջին համատեղ ակցիան չէր, և առաջիկայում մենք կփորձենք հանդես գալ նոր նախաձեռնություններով», - ասել է Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի ավագ, “Մեդիամաքս” մեդիա ընկերության գլխավոր խմբագիր Դ. Ալավերդյանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Մարզական գույք` երեխաներին

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024