ՄԱՐԶ թեմյով բոլոր նորությունները

Երևանի համեմատ Հայաստանի մարզերն ավելի ակտիվ են հիփոթեկով բնակարան գնելիս. կադաստրի պետական կոմիտե

23.02.2015 17:15

Երևանի համեմատ Հայաստանի մարզերն ավելի ակտիվ են հիփոթեկով բնակարան գնելիս. կադաստրի պետական կոմիտե

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. Երևանի համեմատ Հայաստանի մարզերն ավելի ակտիվ են հիփոթեկով բնակարան գնելիս, երկուշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգված մոնիտորինգի բաժնի պետ Արմինե Դավիդյանը։

Նրա խոսքերով` Հայաստանում 2014 թ.–ին հիփոթեկով անշարժ գույքի գնման գործարքների թիվն աճել է 0,4 տոկոսով և կազմել 2 հազար, միաժամանակ Երևանում գործարքների թիվն ավելացել է 3 տոկոսով, իսկ մարզերում` 7,8 տոկոսով։

«Ցուցանիշը, այնուամենայնիվ, դեռ ցածր է, չնայած արդեն իրականացվում են պետական աջակցության մի շարք ծրագրեր, որոնք կարող են ակտիվացնել շուկան», – ասաց Դավիդյանը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Երևանի համեմատ Հայաստանի մարզերն ավելի ակտիվ են հիփոթեկով բնակարան գնելիս. կադաստրի պետական կոմիտե

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024