մարման ժամկետ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան բանկը երկարաձգում է վարկերի մարման ժամկետը

02.05.2018 18:02

ՎՏԲ-Հայաստան բանկը երկարաձգում է վարկերի մարման ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. Սույն թվականի մայիսի 2-ից մինչև մայիսի 31-ը ներառյալ վարկերի ժամանակացույցով նախատեսված վարկի մարումները կարելի է իրականացնել մինչև 2018 թվականի մայիսի 31-ը ներառյալ:

«Նշված ժամկետում վճարումներ չկատարելու դեպքում վարկերը չեն  համարվի ժամկետանց, չեն  դասակարգվի և չեն կիրառվի տույժեր և տուգանքներ: Իսկ արտոնյալ ժամանակահատվածով վարկային քարտերի արտոնյալ ժամկետները կհետաձգվեն մինչև մայիսի 18-ը ներառյալ (Classic քարտերի համար նախատեսված մայիսի 5-ի, Gold քարտերի՝ մայիսի 10-ի և Infinite քարտերի՝ մայիսի 15-ի փոխարեն)», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են նաև, որ վարկի մարումները հնարավոր է իրականցնել ոչ միայն բանկի մասնաճյուղերում, այլ նաև  Telcell, Easy Pay վճարային տերմինալների միջոցով և օգտվել ՎՏԲ-Հայաստան բանկի ինտերնետ և Մոբայլ բանկ ծառայություններից:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան բանկը երկարաձգում է վարկերի մարման ժամկետը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024