ՄԱՐՔԵԹԻՆԳ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանը սկսել է դոլարային էտալոնային 10–ամյա պարտատոմսերի շուկայի մարքեթինգը

19.03.2015 18:37

Հայաստանը սկսել է դոլարային էտալոնային 10–ամյա պարտատոմսերի շուկայի մարքեթինգը

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանը սկսել է դոլարային էտալոնային 10–ամյա պարտատոմսերի շուկայի մարքեթինգը, հաղորդում է Reuters–ը։

Հաղորդման համաձայն` պարտատոմսերի թողարկման ակնկալվող ծավալը կկազմի 500 մլն դոլար` 7.625 տոկոս եկամտաբերությամբ։ Deutsche Bank–ը, HSBC–ն և JP Morgan–ը հանդես կգան որպես թողարկման տեղաբաշխողներ, իսկ պարտատոմսերի գնանշումները հայտնի կլինեն այսօրվա ընթացքում։

Հայաստանը սեպտեմբերի 19–ին առաջին անգամ եվրապարտատոմսերի թողարկում է իրականացրել։ Թողարկման ծավալը 700 մլն ԱՄՆ դոլար է, մարման ժամկետը՝ 7 տարի, եկամտաբերությունը՝ 6 տոկոս: Հիմնական տեղաբաշխողներն են` Deutsche Bank AG, London Branch, HSBC Bank plc և J.P.Morgan Securities plc։ Գործնականում  միանգամից այդ թղթերի պահանջարկը մի քանի անգամ գերազանցել է թողարկման ծավալը և հասել 3 մլրդ դոլարի, իսկ եկամտաբերությունը նվազել է շուրջ 5.8 տոկոսով։ Հայաստանի կառավարությունը 2015 թվականի հունվարի 30–ին հավանություն է տվել Deautche Bank AG, HSBC Bank и J.P. Morgan Securities ընկերությունների հետ եվրապարտատոմսերի հերթական թողարկման խորհրդատվական և տեղաբաշխման ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագրերի ստորագրմանը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Արժույթային շուկա, Գլխավոր նորություններ, ժամի լուր | Comments Off on Հայաստանը սկսել է դոլարային էտալոնային 10–ամյա պարտատոմսերի շուկայի մարքեթինգը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024