մաքուր էներգիա թեմյով բոլոր նորությունները

«ԱԳԲԱ Լիզինգ» ընկերությունը կֆինանսավորի մաքուր էներգիայի արտադրությունը Հայաստանի չգազաֆիկացված համայնքներում

05.10.2017 17:59

«ԱԳԲԱ Լիզինգ» ընկերությունը կֆինանսավորի մաքուր էներգիայի արտադրությունը Հայաստանի չգազաֆիկացված համայնքներում

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱԳԲԱ Լիզինգ» ընկերությունը Հայաստանի չգազաֆիկացված համայնքներին հնարավորություն կընձեռի արտոնյալ պայմաններով ձեռք բերել մաքուր էներգիա ստանալու համար նախատեսված սարքավորումներ, հայտնում է ընկերության մամուլի ծառաությունը։

ԱԳԲԱ Լիզինգի և «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության» հիմնադրամի միջև ստորագրվել է Հայաստանում չգազաֆիկացված համայնքների էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված համագործակցության պայմանագիր։

Պայմանագրի շրջանակներում ՀՀ շուրջ 280 համայնքի բնակիչներ և իրավաբանական կազմակերպություններ հնարավորություն կստանան արտոնյալ պայմաններով ձեռք բերել մաքուր էներգիա ստանալու համար նախատեսված սարքավորումներ`  կատարելով նվազագույն ներդրումներ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «ԱԳԲԱ Լիզինգ» ընկերությունը կֆինանսավորի մաքուր էներգիայի արտադրությունը Հայաստանի չգազաֆիկացված համայնքներում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024