ՄԵԳԱԿԱՐԳԱՎՈՐԻՉ թեմյով բոլոր նորությունները

Նաբիուլինա. «Ֆինանսական մեգակարգավորիչը չի խլի ԿԲ–ի անկախությունը»

19.04.2013 17:17

Նաբիուլինա. «Ֆինանսական մեգակարգավորիչը չի խլի ԿԲ–ի անկախությունը»

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ֆինանսական մեգակարգավորիչ ստեղծելը չի նշանակում, որ Կենտրոնական բանկի անկախությունը կվերանա, ասաց Ռուսաստանի բանկի նոր ղեկավար Էլվիրա Նաբիուլինան «Ռուսաստան-2013» համաժողովի ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Կարծում եմ, որ ազդելով տնտեսական աճի վրա, իսկ կենտրոնական բանկերը ազդում են տնտեսական աճի վրա, և ստանձնելով մեգակարգավորիչի գործառույթները, մենք ավելի մեծ ազդեցություն կունենանք ֆինասական շուկայի վրա, քան մյուս բանկերը։ Այնուհանդերձ, չի նշանակում, թե ԿԲ–ն կկորցնի իր անկախությունը»,– ասել է նա։

ՌԴ–ում մեգակարգավորիչ ստեղծելու օրինագիծն ուժի մեջ կմտնի 2013 թվականի օգոստոսի 1-ին։ Այսօր ռուսական շուկայում չկա մի մարմին, որը կարող է իրականացնել բոլոր սեգմենտների կարգավորումն ու վերահսկողությունը (վարկային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ, ենթակառուցվածքային կազմակերպություններ, միկրոֆինանսական կազմակերպություններ, արժեթղթերի շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցներ, ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամներ)։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Նաբիուլինա. «Ֆինանսական մեգակարգավորիչը չի խլի ԿԲ–ի անկախությունը»

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024