մեդիավարկանիշ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանի բանկերի 2016 թ.–ի երկրորդ եռամսյակի մեդիավարկանիշը

21.07.2016 14:00

Հայաստանի բանկերի 2016 թ.–ի երկրորդ  եռամսյակի մեդիավարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի./ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Հայաստանի բանկերի հնգյակը, որոնք ներառվել են գործակալության կազմած` 2016 թ.–ի երկրորդ եռամսյակի մեդիավարկանիշում։ Վարկանիշի առաջատարներն են այն բանկերը, որոնք նշված ժամանակահատվածում հասարակությանն առավել ակտիվ են իրազեկել իրենց գործունեության մասին։

Հայաստանի առևտրային բանկերի մեդիավարկանիշը (մամուլի վարկանիշ) կազմվում է «ԱՌԿԱ» լրատվական գործակալության կողմից 2010 թ.–ից։ Մեդիավարկանիշը հիմնված է ընդհանուր վերջնական ցուցիչի հիման վրա (ԸՎՑ), որը հաշվարկվում է բանկային գործունեության փաստերով, որոնց մասին հաղորդվում է զանգվային լրատվական միջոցներով։

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն` բանկերի լրատվական ազդակները հայկական ԶԼՄ–ներում 2016 թ.–ի երկրորդ եռամսյակում 11 տոկոսով գերազանցել են իրենց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Մասնավորապես, ընդհանուր վերջնական ցուցիչը (ԸՎՑ), որը բնութագրում է տեղեկատվության քանակը` անկախ նրա ուղղվածությունից, 2016 թ.–ի երկրորդ եռամսյակում կազմել է 1 725,3` 2015 թ.–ի երկրորդ եռամսյակում գրանցված 1553,7–ի համեմատ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Վարկանիշներ | Comments Off on Հայաստանի բանկերի 2016 թ.–ի երկրորդ եռամսյակի մեդիավարկանիշը

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024