ՄԵԹՈԴ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանը պետք է վարկանիշներ կազմելու սեփական մեթոդը մշակի, փորձագետ

15.03.2013 19:22

Հայաստանը պետք է վարկանիշներ կազմելու սեփական մեթոդը մշակի, փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանը պետք է վարկանիշ կազմելու սեփական մեթոդը մշակի, որի հիման վրա կիրականացվի ռիսկերի սեփական գնահատականը, կարծում է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունենրի դոկտոր Թաթուլ Մանասերյանը։
«Ես կարծում եմ, որ չի կարելի նվազագույնի հասցնել վարկանիշների նշանակությունը։ Ի վերջո, արտասահմանից հետևում են ցանկացած երկրի` հաշվի առնելով նաև վարկանիշները»,–«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց նա։
Ըստ նրա` այսօրվա դրությամբ Հայաստանը հենվում է վարկանիշային կազմակերպությունենրի գնահատականների վրա, որոնք երբեմն բավական կասկածելի աղբյուրներն են օգտագործում։

«Մեզ համար կարևոր է մեր տվյալների հիման վրա նաև սեփական գնահատականներ ստեղծելը և մեր տեսակետն ունենալը, ոչ թե կուրորեն հավատալ նրան, ինչ ասում են միջազգային գործակալությունները։ Պետք է այլընտրանքի մասին մտածել։ Կարելի է վարկանիշներ կազմելու սեփական մեթոդը մշակել (և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ)»,– ընդգծեց Մանասերյանը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Հայաստանը պետք է վարկանիշներ կազմելու սեփական մեթոդը մշակի, փորձագետ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
18.04.2024