ՄԵՍՐՈՊՅԱՆ թեմյով բոլոր նորությունները

Հայկական դրամի փոխարժեքի տատանումը բնական է և չպետք է մտահոգի սպառողներին. փորձագետ

21.10.2014 18:53

Հայկական դրամի փոխարժեքի տատանումը բնական է և չպետք է մտահոգի սպառողներին. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական դրամի փոխարժեքի տատանումը բնական է և չպետք է մտահոգի սպառողներին, երեքշաբթի լրագրողներին ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը:

«Զարմանալի կլիներ, եթե տատանումներ չլինեին, քանի որ Հայաստանը լողացող փոխարժեքի քաղաքականություն է վարում, ինչը տատանումներ է ենթադրում: Եթե շաբաթվա ընթացքում տատանումը չի գերազանցում 3 տոկոսը, ապա սպառողները չպետք է դրան մեծ ուշադրություն դարձնեն, իսկ փորձագետների համար դա միայն իրավիճակը վերլուծելու առիթ է», - ասաց Մեսրոպյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում ազգային արժույթի փոխարժեքի տատանումը չի գերազանցել անգամ 1,5 տոկոսը, ինչի կապակցությամբ փորձագետը «դեռ մտահոգվելու առիթ չի տեսնում»:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Արժույթային շուկա, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Հայկական դրամի փոխարժեքի տատանումը բնական է և չպետք է մտահոգի սպառողներին. փորձագետ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
23.04.2024