ՄԵՏԱՂ. ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ թեմյով բոլոր նորությունները

Մետաղի շուկա. ոսկու և պղնձի գնանշումները տարբեր ուղղություններով են սակարկվել ԱՄՆ-ից տվյալների հոսքի ֆոնի ներքո

03.12.2012 13:16

Մետաղի շուկա. ոսկու և պղնձի գնանշումները տարբեր ուղղություններով են սակարկվել ԱՄՆ-ից տվյալների հոսքի ֆոնի ներքո

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Անցյալ շաբաթ թանկարժեք մետաղների գներըմ այդ թվում` ոսկու, ճնշման տակ էին գտնվում` ԱՄՆ օրենսդիրների շարունակվող քաղաքական վեճերի ֆոնի ներքո։

Այն նորությունը, որ Հունաստանի միջազգային վարկատուները վերջապես այդ երկրին ֆինանսական օգնության վերաբերյալ համաձայնության են հասել, նույնպես չկարողացավ էական աջակցություն ցուցաբերել ոսկու արժեքին: Դրա արդյունքում դեղին մետաղի գները նվազեցին՝ հասնելով նոր երկու շաբաթական նվազագույնի՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1705,73 ԱՄՆ դոլարի:

Ողջ առևտրային շաբաթվա ընթացքում ներդրողների ուշադրության կենտրոնում է մնացել ԱՄՆ-ի, այսպես կոչված, «բյուջետային ճեղքվածքը», որը կարող է իր հետևից հարկերի ավտոմատ բարձրացում և ծախսերի կրճատում բերել արդեն 2013թ.-ի սկզբին:Համաձայնության հասնելու ունակության վերաբերյալ քաղաքական առաջնորդների մեկնաբանությունների հակասությունը, ինչը թույլ կտա խուսափել աշխարհի խոշորագույն տնտեսության ռեցեսիայից, շուկայի մասնակիցներին դրդում  էին իրենց նախապատվությունը տալ ամերիկյան արժույթին: ԱՄՆ-ի գործազրկության և ՀՆԱ-ի վերաբերյալ հայտերի քանակով դրական մակրոտվյալների հրապարակումը նույնպես սահմանափակեց թանկարժեք մետաղի աճը: Արդյունքում` ոսկու գնանշումները նախորդ հինգ առևտրային օրերի ընթացքում նվազեցին 2,10 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1713,28 ԱՄՆ դոլար:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Նորություններ, Վերլուծություն | Comments Off on Մետաղի շուկա. ոսկու և պղնձի գնանշումները տարբեր ուղղություններով են սակարկվել ԱՄՆ-ից տվյալների հոսքի ֆոնի ներքո

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024