ՄԵՐՇՈՒՄ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանի կառավարությունը մերժել է ֆիզանձանց արժութային վարկերը դրամայինի վերածելու վերաբերյալ օրինագիծը

02.04.2015 21:13

Հայաստանի կառավարությունը մերժել է ֆիզանձանց արժութային վարկերը դրամայինի վերածելու վերաբերյալ օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը մերժել է «Օրինաց երկիր» խմբակցության առաջարկած օրինագիծը ֆիզանձանց արժութային վարկերը դրամայինի վերածելու վերաբերյալ։

«Օրինաց երկիր» ընդդիմադիր խմբակցությունը հանդես է եկել արժութային սպառողական վարկերը դրամայինի փոխելու նախաձեռնությամբ։ Օրինագծի հեղինակների հիմնավորման համաձայն, տվյալ փոփոխությունը կօգնի անվճարունակության վտանգից փրկել Հայաստանի հազարավոր քաղաքացիների։

Կառավարության եզրակացությունը ներկայացնելիս` ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ արժութային վարկերը դրամայինի վերածելը հնարավոր չէ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Վարկային կազմակերպություններ, Տնտեսական | Comments Off on Հայաստանի կառավարությունը մերժել է ֆիզանձանց արժութային վարկերը դրամայինի վերածելու վերաբերյալ օրինագիծը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024