ՄԵՔԵՆԱՅՈՒԹՅՈՒՆ թեմյով բոլոր նորությունները

Ռուսաստանում բանկային մեքենայություններ են բացահայտվել

25.06.2015 13:14

Ռուսաստանում բանկային մեքենայություններ են բացահայտվել

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. Մոսկվայում կանխել են կազմակերպված խմբի գործունեությունը, որի մասնակիցներին կասկածում են անօրինական ֆինանսական գործառնություններ կատարելու մեջ։ Այս մասին, ինչպես գրում է Փրայմը, հաղորդում է «Վեդոմոստին»` հղում անելով ՌԴ ՆԳՆ տնտեսական անվտանգության և կոռուպցիային հակազդելու գլխավոր վարչության մամուլի ծառայությանը։

Կասկածյալների անօրինական բանկային գործունեության հետևանքով տնտեսության ստվերային հատված է տեղափոխվել ավելի քան 17 մլրդ ռուբլի։ Ձերբակալվել է երեք մարդ, մեկին արդեն բաց են թողել երկրից չբացակայելու ստորագրության դիմաց։

«Բացահայտվել է, որ 2012 թ.–ից խմբի անդամներն առանց անհրաժեշտ արտոնագրային փաստաթղթերի ֆիզիկական և իրավաբանական անձանց հանձնարարությամբ կատարել են դրամական փոխանցումներ, կապիտալ են դուրս հանել արտերկիր, ինչպես նաև դրամական միջոցներ են կանխիկացրել։ Պարգևավճարը կազմել է յուրաքանչյուր անօրինական օպերացիայի 2,5–3,7 տոկոսը», – տեղեկացրել է ՌԴ ՆԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչ Ելենա Ալեքսեևան։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Ռուսաստանում բանկային մեքենայություններ են բացահայտվել

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024