մեքսիկական պեսո թեմյով բոլոր նորությունները

Մեքսիկական պեսոն նվազել է 12 տոկոսով

09.11.2016 13:14

Մեքսիկական պեսոն նվազել է 12 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի երեկոյան մեքսիկական պեսոն ԱՄՆ դոլարի նկատմամբ նվազել է` հասնելով ռեկորդային ցածր մակարդակի ԱՄՆ–ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո։

Ինչպես հաղորդում է Vestifinance.ru-ն, մեքսիկական արժույթի փոխարժեքը մեկ դոլարի դիմաց 18,2 պեսոյից նվազել է մինչև 19,6-ի, երբ The New York Times-ի հաշվիչը ցույց է տվել, որ հանրապետականների թեկանծուի հաղթանակի հավանականությունն ավելի մեծ է: Ասիական առուվաճառքի մեկնարկից հետո պեսոն նվազել է 11,9 տոկոսով` հասնելով 20,5–ի:

«Արժույթի շուկաներում շոկ և խառնաշփոթ է տիրում: Մենք դեռևս ցավագին հիշողություններ ունենք` կապված ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետ. ոչ ոք մինչև վերջ համոզված չէ, թե որտեղ է հատակն այս պահին, ուստի մասնակիցների մեծ մասը հետևում է «սկզբից վաճառում ենք, հետո` հարցեր տալիս» սկզբունքին», - նշել է Cambridge Global Payments-ի բորսաների հետազոտությունների և ռազմավարության բաժնի տնօրեն Կարլ Շամոտտան:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Արժույթային շուկա, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Մեքսիկական պեսոն նվազել է 12 տոկոսով

Բանալի բառեր: , , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024