միասնական համակարգ թեմյով բոլոր նորությունները

ՀՀ ԿԲ–ն ստեղծում է «ԱՐՈՒՍ» դրամական փոխանցումների միասնական համակարգ

26.07.2016 16:39

ՀՀ ԿԲ–ն ստեղծում է «ԱՐՈՒՍ» դրամական փոխանցումների միասնական համակարգ

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը հանրապետության ֆինանսական համակարգի կայունության ամրապնդման նպատակով անցել է «ԱՐՈՒՍ» դրամական փոխանցումների միասնական համակարգի ստեղծմանը, հայտնում է կարգավորիչի մամուլի ծառայությունը։

«Դրամական փոխանցումների բնագավառը, հանդիսանալով արագ զարգացող ոլորտ, նոր տեխնոլոգիաների և նոր գործիքների կիրառման առումով  պահանջում է մշտական ուշադրություն թե՛ կարգավորման, թե՛ վերահսկման տեսակետից»,– ասվում է հաղորդման մեջ։

Դրամական փոխանցումների միասնական համակարգի ստեղծման մասին որոշումն ընդունվել է` հաշվի առնելով դրամական փոխանցումների դերը ՀՀ ֆինանսական շուկայում և հաշվի առնելով արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգերով աշխատելու ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրներ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՀՀ ԿԲ–ն ստեղծում է «ԱՐՈՒՍ» դրամական փոխանցումների միասնական համակարգ

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024