ՄԻԳՐԱՆՏ թեմյով բոլոր նորությունները

Մոտ 3500 աշխատանքային միգրանտներ դիմել են Հայաստանի ՊՄԾ` ՌԴ մուտքի արգելքը հանելու հարցում օժանդակություն ստանալու համար

27.01.2015 12:18

Մոտ 3500 աշխատանքային միգրանտներ դիմել են Հայաստանի ՊՄԾ` ՌԴ մուտքի արգելքը հանելու հարցում օժանդակություն ստանալու համար

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ/. Այսօր Հայաստանի պետական միգրացիոն ծառայության դիտարկման փուլում են մոտ 3500 քաղաքացիների հայտարարություններ, որոնց նախորդ տարի մերժել են աշխատանքի նպատակով մուտք գործել ՌԴ, ասաց Հայաստանի պետական միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը։

ՌԴ կառավարության հունվարի 13-ի որոշման համաձայն` հունվարի 2–ից Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ դարձած Հայաստանի քաղաքացիներն այժմ աշխատանքի իրավունքի հարցում փաստացի հավասարվել են Ռուսաստանի քաղաքացիներին: Այդպիսով, գործատուներն իրավունք ունեն աշխատանքային գործունեության իրականացմանը ներգրավել Հայաստանի քաղաքացիներին` առանց ազգային աշխատաշուկայի պաշտպանության սահմանափակումները հաշվի առնելու։

«Ցավոք, այն հայ քաղաքացիների համար, որոնց նկատմամբ այս կամ այն պատճառով ՌՄ մտնելու արգելք էր գործում, ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունից հետո այն դեռևս ուժի մեջ է մնում»,– ասաց Դավթյանը Sputnik-Արմենիա ռադիոկայանի եթերում։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Մոտ 3500 աշխատանքային միգրանտներ դիմել են Հայաստանի ՊՄԾ` ՌԴ մուտքի արգելքը հանելու հարցում օժանդակություն ստանալու համար

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024