ՄԻՆԱՍԲԵԿՅԱՆ թեմյով բոլոր նորությունները

Ճգնաժամի երկրորդ ալիքից անհնար է խուսափել, բայց դրան կարելի է պատրաստվել. ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԸԽ փոխնախագահ

01.02.2012 18:49

Ճգնաժամի երկրորդ ալիքից անհնար է խուսափել, բայց դրան կարելի է պատրաստվել. ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԸԽ փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքից դժվար թե հնարավոր լինի խուսափել, բայց դրան հնարավոր է պատրաստվել, ասաց «Ռոսգոսստրախ» ընկերությունների խմբի բիզնեսի ռազմավարական զարգացման գծով փոխնախագահ, բաժնետերերի խորհրդի անդամ, Հայաստանի հարցերով համակարգող Ռաֆայել Մինասբեկյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին:

«Ցավոք, ճգնաժամ կլինի: Ինձ թվում է, որ երկրորդ ալիքը բավական ծանր կլինի: Ես դեռ չեմ տեսնում եվրոպական, համաշխարհային կամ ռուսական մակրոտնտեսական առումով, որ դրանից հնարավոր է խուսափել: Բայց հնարավոր կլինի մեղմացնել»,- չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց նա:
Այդ կապակցությամբ Մինասբեկյանը նշեց, որ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ընկերությունն իր 90-ամյա պատմության ընթացքում պակաս ճգնաժամեր չի ապրել և դիմակայելու փորձ ունի:

«Բաղադրատոմսը պարզ է: Չհուսալ, որ ամեն ինչ հաջող կավարտվի, այլ նախապես պատրաստվել դրան: 2008թ.-ի ճգնաժամին արդեն պատրաստ ենք եղել 2007թ.-ի նոյեմբերից, և ըստ 2008թ.-ի ճգնաժամի արդյունքների, ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ընկերությունն աճել է  ծավալներով և ավելացրել է շուկայում իր մասնաբաժինը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Ապահովագրական շուկա, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Ճգնաժամի երկրորդ ալիքից անհնար է խուսափել, բայց դրան կարելի է պատրաստվել. ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԸԽ փոխնախագահ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024