միջազգային շուկա թեմյով բոլոր նորությունները

«Մանանա» թեյերը դուրս են գալիս միջազգային շուկա Յունիբանկի ֆինանսավորման շնորհիվ

13.09.2017 13:46

«Մանանա» թեյերը դուրս են գալիս միջազգային շուկա Յունիբանկի ֆինանսավորման շնորհիվ

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Մանանա» թեյերի արտադրությամբ զբաղվող ընկերությունը դուրս է գալիս միջազգային շուկա Յունիբանկի ֆինանսավորման շնորհիվ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Մանանա» թեյերի աջակցությամբ օրերս Հայաստան էր ժամանել աշխարհի ամենահայտնի սոմելյեներից մեկը` Ֆրանկ Թոմասը, ով կրում է Եվրոպայի և Ֆրանսիայի լավագույն սոմելյեի տիտղոսը: Այցի շրջանակում Ֆրանկ Թոմասը մասնակցել է ընկերության կողմից արտադրված «Մանանա» օրգանական թեյերի համտեսին, ծանոթացել հայկական թեյաբույսերի վերամշակման և փաթեթավորման յուրահատուկ տեխնոլոգիային:

«Մանանա» թեյերի արտադրության մեջ օգտագործվում է ավելի քան 15 խոտաբույս` դաղձ, նանա, երիցուկ,արևքուրիկ, անթառամ, ռեհան, վարդ և այլն: Հումքի մթերումը կատարվում է Հայաստանի բարձրադիր գոտիների համայնքների գյուղացիների ներգրավմամբ: Այժմ բույսերի հավաքման գործընթացին մասնակցում է ավելի քան 160 որակավորված վայրի քաղի մասնագետ, բայց տնօրինության պլաններում է ընդլայնել ինչպես արտադրության ծավալները, այնպես էլ աշխատակիցների թիվը՝ հասցնելով մինչև 600-ի:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «Մանանա» թեյերը դուրս են գալիս միջազգային շուկա Յունիբանկի ֆինանսավորման շնորհիվ

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024