միջանկյալ շահութաբաժին թեմյով բոլոր նորությունները

«Յունիբանկը» բաժնետերերին կվճարի միջանկյալ շահութաբաժիններ

14.12.2016 11:40

«Յունիբանկը» բաժնետերերին կվճարի միջանկյալ շահութաբաժիններ

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Յունիբանկի» Խորհուրդը 2016թ.-ի դեկտեմբերի 9-ի նիստում որոշում է ընդունել բանկի սովորական անվանական բաժնետոմսերի սեփականատերերին վճարել միջանկյալ շահութաբաժիններ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի համար` սովորական անվանական բաժնետոմսերի տեսքով` 4 348 հատ տեղաբաշխման ժամանակ ձեռքբերման նվազագույն փաթեթի քանակ/ բաժնետոմսի դիմաց 420 բաժնետոմս հաշվարկով, որը համարժեք է 13% տարեկան եկամտաբերությանը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Այս որոշումն ընդունվեց` ելնելով «Յունիբանկի» արձանագրած բարձր ցուցանիշներից, կայուն ֆինանսական վիճակից և զարգացման ռազմավարությունից:

Շահութաբաժինները կվճարվեն բանկի կուտակված շահույթից, որն այս տարվա նոյեմբերի 30-ի դրությամբ գերազանցել է 7,2 մլրդ ՀՀ դրամը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «Յունիբանկը» բաժնետերերին կվճարի միջանկյալ շահութաբաժիններ

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024