ՄԻՋԱՎԱՅՐ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանի գործարար միջավայրի ցուցիչը 3–րդ եռամսյակում նվազել է 4.5 կետով` մինչև 52.6

28.10.2014 15:02

Հայաստանի գործարար միջավայրի ցուցիչը 3–րդ եռամսյակում նվազել է 4.5 կետով` մինչև 52.6

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի գործարար միջավայրի ցուցիչը 3–րդ եռամսյակում նվազել է 4.5 կետով` մինչև 52.6, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։

Միաժամանակ, տվյալ ցուցանիշը նվազել է 1.8 տ.կ.–ով 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։
ԿԲ հաղորդագրության համաձայն` գործարար միջավայրի ցուցանիշը կայուն միջակայքի սահմաններում է` պահպանելով առկա դրական տրամադրությունը տնտեսության բոլոր ճյուղերում։

Տվյալ ցուցանիշի փոփոխություններն արդյունաբերության և առևտրի համեմատ նախորդ եռամսյակի համեմատ զգալի չէին և շարունակում են մնալ կայուն միջակայքի սահմանից բարձր մակարդակում։ Այսպիսով, արդյունաբերության ոլորտի ցուցանիշն աճել է 0.2 տ.կ.–ով` կազմելով 58.3, իսկ առևտրի ոլորտի ցուցանիշը կազմել է 60.2 (անկումը` 0,7 տ.կ.–ով)։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայաստանի գործարար միջավայրի ցուցիչը 3–րդ եռամսյակում նվազել է 4.5 կետով` մինչև 52.6

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024