16.06.2014 14:41
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի./ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսական համակարգի ակտիվներն աճել են մոտ 20%–ով`կազմելով համախառն ներքին արդյունքի 77.1%-ը, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 8.5 տոկոսային կետով, նշվում է ՀՀ ԿԲ «Հայաստանի ֆինանսական համակարգ. զարգացումը, վերահսկողությունը, կարգավորումը» ամենամյա հաշվետվության մեջ։
«Հայաստանի ֆինանսական համակարգը 2013 թվականին շարունակել է ցուցաբերել դինամիկ աճի միտումներ՝ ապահովելով ՀՆԱ–ի անվանական մակարդակի նկատմամբ հիմնական հաշվեկշիռային ցուցանիշների աճի տեմպեր», – նշվում է հաշվետվության մեջ։
Միաժամանակ, չնայած վերջին տարիներին գրանցված ֆինանսական միջնորդության աճի արագ տեմպերին, գոյություն ունեցող մակարդակը դեռևս էականորեն զիջում է Արևելյան Եվրոպայի որոշ երկրներին։
Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հայաստանում 2013 թ.–ին ֆինանսական միջնորդությունը հասել է 77,1 տոկոսի
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ