ՄԻՏՈՒՄ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանի կառավարության ջանքերի շնորհիվ հաջողվում է սանձել ազգային դրամի արժեզրկման բացասական միտումները. Նալբանդյան

12.03.2015 18:27

Հայաստանի կառավարության ջանքերի շնորհիվ հաջողվում է սանձել ազգային դրամի արժեզրկման բացասական միտումները. Նալբանդյան

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարության ջանքերի շնորհիվ հաջողվում է սանձել ազգային դրամի արժեզրկման բացասական միտումները, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը «Delo» սլովենական օրաթերթին տված հարցազրույցում։

«Իհարկե, ճգնաժամը ազդում է և Հայաստանի վրա, սակայն, ընդհանուր առմամբ, Հայաստանի կառավարության ջանքերի շնորհիվ հաջողվում է սանձել բացասական միտումները որքան որ հնարավոր է», – ասել է Նալբանդյանը։

Հայաստանում արտարժույթի փոխարժեքի կտրուկ արժեզրկումը սկսվեց նոյեմբերի 24–ին, երբ դոլարի փոխարժեքն ավելացավ 16,6 կետով` հասնելով 435 դրամի և շարունակելով գրանցել նոր առավելագույն ցուցանիշներ։ Արտարժույթի շուկայի իրավիճակը կայունացնելու և արտարժութային սպեկուլյացիաները զսպելու նպատակով ԿԲ–ն 8,25 տոկոսից 21 տոկոս դարձրեց լոմբարդային ռեպոն։ Բացի այդ, կարգավորիչը սկսեց բանկերին վաճառել արտարժույթ ամենօրյա աճուրդների միջոցով` նախօրոք հայտարարված սահմանափակ քանակությամբ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Արժույթային շուկա, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ, Վարկային կազմակերպություններ, Տնտեսական | Comments Off on Հայաստանի կառավարության ջանքերի շնորհիվ հաջողվում է սանձել ազգային դրամի արժեզրկման բացասական միտումները. Նալբանդյան

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Հայաստանի ֆինանսական շուկայում տոկոսադրույքների նվազման միտումները պահպանվում են. ԿԲ

03.10.2014 19:46

Հայաստանի ֆինանսական շուկայում տոկոսադրույքների նվազման միտումները պահպանվում են. ԿԲ

Հայաստանի ֆինանսական շուկայում տոկոսադրույքները շարունակում են նվազման միտում ցուցադրել: Ինչպես ուրբաթ հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը, այս մասին նշվել է սեպտեմբերի 23-ին կայացած ՀՀ ԿԲ խորհրդի նիստի ժամանակ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հայաստանի ֆինանսական շուկայում տոկոսադրույքների նվազման միտումները պահպանվում են. ԿԲ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
18.04.2024