Մոբայլ և Ինտերնետ բանկ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է նորացված Մոբայլ և Ինտերնետ բանկ ծառայությունները

17.08.2018 15:01

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է նորացված Մոբայլ և Ինտերնետ բանկ ծառայությունները

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը կատարելագործել է Մոբայլ և Ինտերնետ բանկ ծառայությունները, որոնք հաճախորդներին հնարավորություն են ընձեռում կատարել ֆինանսական գործարքներ ցանկացած հարմար ժամանակ և ցանկացած վայրում 24/7 ռեժիմով ՝ համակարգչի կամ բջջային սարքի՝ ինտերնետին միացված լինելու դեպքում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի հեռավար ծառայությունները հեշտացնում են Բանկի հաճախորդի կյանքը և խնայում  վերջինիս ժամանակը՝ ծառայելով որպես բանկային գործարքներ կատարելու հուսալի և անվտանգ գործիք: Գործառնություններն իրականացվում են մի քանի քլիքի միջոցով և պաշտպանված են մեկանգամյա SMS-ծածկագրերով:

«Այսօրվա դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ բանկ ծառայությանը միացված հաճախորդների թիվը հասնում է 40,000-ի, և օրեցօր աճում է այն մարդկանց թիվը, ովքեր գնահատում են ՎՏԲ-Հայաստան Բանկի հեռավար սպասարկման հարմարավետությունը և հուսալիությունը», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է նորացված Մոբայլ և Ինտերնետ բանկ ծառայությունները

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024