ՄՈՆԻԹՈՐԻՆԳ թեմյով բոլոր նորությունները

«Ամերիա» ՓԲԸ–ն ներկայացրել է «Դատարանների մոնիթորինգի ծառայություններ» ծրագրի արդյունքները

26.06.2013 17:01

«Ամերիա» ՓԲԸ–ն ներկայացրել է «Դատարանների մոնիթորինգի ծառայություններ» ծրագրի արդյունքները

ԾԱՂԿԱՁՈՐ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. «Ամերիա» ՓԲԸ–ն Ծաղկաձորում կազմակերպված սեմինարի ընթացքում ներկայացրել է «Դատարանների դիտարկման ծառայություններ» ծրագրի արդյունքները, որը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից և իրականացվում ՀՀ արդարադատության նախարարությանն առընթեր Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակի պատվերով։

Ծրագրի նպատակն է Հայաստանում դատարանների մոնիթորինգի համակարգ ներդնել` դատական համակարգի արդյունավետությունը բարձրացնելու, դատական տեղեկատվության թափանցիկություն, հասանելիություն ապահովելու նպատակով, ինչը թույլ կտա բարձրացնել դատական համակարգի նկատմամբ քաղաքացիների վստահության մակարդակը։

«Ամերիան» դատարանների մոնիթորինգի մեթոդաբանություն է մշակել, որը հիմք կդառնա հետագայում դիտարկումներ անցկացնելու համար` հաշվի առնելով Հայաստանի դատական համակարգի առանձնահատկությունները և միջազգային փորձը»,– լրագրողներին ասաց «Ամերիա» ՓԲԸ–ի իրավական պրակտիկայի տնօրեն Դավիթ Սարգսյանը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «Ամերիա» ՓԲԸ–ն ներկայացրել է «Դատարանների մոնիթորինգի ծառայություններ» ծրագրի արդյունքները

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024