ՄՈՆԻՏՈՐԻՆԳ թեմյով բոլոր նորությունները

344 խոշոր ընկերությունների հարկային վճարումները 15 մլրդ դրամ են կազմել

22.04.2010 18:33

344 խոշոր ընկերությունների հարկային վճարումները 15 մլրդ դրամ են կազմել

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. 2010թ.-ի փետրվարին, 2009թ.-ի փետրվարի համեմատ, 344 խոշոր հարկատուների կողմից ՀՀ պետբուջե վճարված հարկերի և մյուս պարտադիր վճարումների ցուցանիշն աճել է 3,8 մլրդ դրամով և կազմել է 15 մլրդ դրամ, որը հարկային եկամուտների 50,8% է կազմում։

Այդ մասին ասվում է «2010թ, փետրվարին խոշոր հարկատուների մոնիտորինգի ցուցանիշների ամփոփ վերլուծությունում», որը տեղադրված է Հայաստանի կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում։

Հարկ է նշել, որ միայն 11 կազմակերպություններ («ՀայՌուսգազարդ», «ԱԷՍԱ», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Օրանժ Արմենիա», «Հայբիզնեսբանկ», «Ամերիաբանկ», «ՎՏԲ Բանկ (Հայաստան)», «Երևանի Ջերմաէլեկտրակայան», «Գեո Պրո Մայնինգ Գոլդ», «Ի Էմ Էյջ Կոնտրակշն», «Արմենիա - միջազգային օդանավակայաններ») նշված ժամանակահատվածում, անցյալ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ, բյուջե են կատարել 2,2 մլրդ դրամով ավելի հարկային վճարումներ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on 344 խոշոր ընկերությունների հարկային վճարումները 15 մլրդ դրամ են կազմել

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024