ՄՈՒՍՈՒԼՄԱՆ թեմյով բոլոր նորությունները

Գերմանիայում առաջին մուսուլմանական բանկը կբացվի

29.08.2012 17:34

Գերմանիայում առաջին մուսուլմանական բանկը կբացվի

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Շարիաթի օրենքներին համապատասխան, առաջին մուսուլմանական բանկն են պատրաստվում բացել Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով  Financial Times Deutschland թերթին։

«Մուսուլմանական բանկը,- գրում է թերթը,- ժամանակակից բանկային բիզնեսի վարման փորձ է` չխախտելով Ղուրանի դրույթները։ Մասնավորապես, Ղուրանն արգելում է տոկոսով գումար տալը։ Անշարժ գույքի ոլորտում դա ունի հետևյալ տեսքը` բանկն ինքն է տունը գնում և ավելի ուշ այն հաճախորդներին է վաճառում ավելի բարձր գնով»։

Բանկը մտադիր է բացել թուրքական Kuveyt Turk ֆինանսական ինստիտուտ, այն արդեն համապատասխան թույլտվություն է խնդրել BaFin ֆինանսական վերահսկողության գերմանական գերատեսչությունից։ Բանկը, հավանաբար, կբացվի Ernst & Young աուդիտորական ընկերության և Norton Rose փաստաբանական ֆիրմայի հետ համագործակցությամբ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Գերմանիայում առաջին մուսուլմանական բանկը կբացվի

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
18.04.2024