ՄՈՒՏՔԱԳՐՈՒՄ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում ավելացվել է TelCell-ի միջոցով դրամի մուտքագրման սահմանաչափը

03.07.2014 16:29

ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում ավելացվել է TelCell-ի միջոցով դրամի մուտքագրման սահմանաչափը

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում TelCell տերմինալների միջոցով կարելի է կատարել բանկային/քարտային հաշիվների համալրում և վարկերի մարում դրամի մուտքագրման ավելացված սահմանաչափով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Բանկի տերմինալային համակարգում կատարվող բոլոր տեսակի վճարումների սահմանաչափը 60 հազ. դրամից բարձրացվել է մինչև 100 հազ. դրամ:

«Այս փոփոխություններն ապահովում են հաճախորդների հարմարավետության նոր մակարդակ, որոնք կատարում են 60 հազ. դրամից ավել գումարի գործառնություններ տերմինալների միջոցով: Նրանք տնտեսում են իրենց ժամանակն ու միջնորդավճարի վրա ծախսվող գումարը, քանի որ հնարավոր է միանգամից մուտքագրել 100 հազ. դրամ` վճարելով միջնորդավճար մեկ անգամ», - նշվում է հաղորդագրության մեջ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում ավելացվել է TelCell-ի միջոցով դրամի մուտքագրման սահմանաչափը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024