մրցաշար թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկը կհովանավորի Երևանում մեկնարկող ֆուտբոլային մրցաշարը

23.05.2018 14:38

ՎՏԲ-Հայաստան Բանկը կհովանավորի Երևանում մեկնարկող ֆուտբոլային մրցաշարը

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. Սույն թվականի մայիսի 26-ին Երևանում մեկնարկում է Հայաստանի ինտերնետ ԶԼՄ-ների և լրագրողների ասոցիացիայի կողմից կազմակերպված Լրագրողների միջազգային ֆուտբոլային երկրորդ մրցաշարը: Մրցաշարի գլխավոր հովանավորն է ՎՏԲ-Հայաստան Բանկը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Մրցաշարին մասնակցում են լրագրողների թիմեր Ռուսաստանից, Լիտվայից, Լատվիայից, Վրաստանից, Ուկրաինայից և Բելառուսից: Հայաստանը ներկայացված է երկու թիմերով՝ Երևանից և Գյումրիից: Լրագրողների միջազգային ֆուտբոլային երկրորդ մրցաշարը տեղի կունենա «Փյունիկ» ՖԱ մարզադպրոցի դաշտում:

«ՎՏԲ-Հայաստան բանկը մեծ ուշադրություն է դարձնում սպորտին և ակտիվորեն աջակցում է տարբեր մարզական միջոցառումներին: Բանկի հատուկ հետաքրքրության են արժանանում միջոցառումները, որոնց մասնակցում են Հայաստանի ԶԼՄ ներկայացուցիչները։ Վերջերս բանկը աջակցել է հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների միջև անկացվող շախամատային մրցաշարին: Բացի այդ, բանկը մեծ նշանակություն է տալիս իր ֆուտբոլային թիմին, որը պարբերաբար հանդես է գալիս միջկորպորատիվ մրցաշարերում և զբաղեցնում է մրցանակային տեղեր», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկը կհովանավորի Երևանում մեկնարկող ֆուտբոլային մրցաշարը

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Կոնվերս Բանկի և «Այբ» հիմնադրամի համագործակցության շրջանակում Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշար կանցկացվի

10.04.2018 18:30

Կոնվերս Բանկի և «Այբ» հիմնադրամի համագործակցության շրջանակում Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշար կանցկացվի

Կոնվերս Բանկի և «Այբ» կրթական հիմնադրամի համագործակցության շրջանակում Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշար կանցկացվի։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Կոնվերս Բանկի և «Այբ» հիմնադրամի համագործակցության շրջանակում Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշար կանցկացվի

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024