19.10.2018 14:00
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում տարբեր ոլորտներում, որոնցից մեկն է սպորտին և առողջ ապրելակերպին աջակցությունը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:
Բանկը ակտիվորեն մասնակցում է սպորտային մրցումներին և կազմակերպում տարբեր միջկորպորատիվ մրցաշարեր, մրցումներ, հովանավորում է սպորտային միջոցառումներ:
«Բանկը ֆինանսավորել է Հայաստանի բազկամարտի բազմակի չեմպիոն, Եվրոպայի ծանրամարտի չեմպիոն Վարդան Դավթյանի մասնակցությունը հոկտեմբերի 12-20 ընթացող բազկամարտի աշխարհի առաջնությանը: Վարդան Դավթյանը հանդիսանում է ՀՀ ԶՈՒ-ի, ԱՊՀ-ի, Եվրոպայի բազմաթիվ մեդալների մեդալակիր», – նշվում է տարածած հաղորդագրությունում:
Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում տարբեր ոլորտներում
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ