ՅԵՆ ԿԻՄ թեմյով բոլոր նորությունները

ՀԲ նախագահը կարծում է, որ եվրագոտու ճգնաժամը հղի է գլոբալ անկումով

19.07.2012 12:54

ՀԲ նախագահը կարծում է, որ եվրագոտու ճգնաժամը հղի է գլոբալ անկումով

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /ԱՌԿԱ/. Եվրագոտու ներկայիս տնտեսական խնդիրները հղի են գլոբալ անկումով։ Դա այսօր հաստատել է Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յեն Կիմը՝ հանդես գալով ԱՄՆ-ի Բրուքինգսի ինստիտուտում։

Ըստ նրա, Եվրոպայի «խոշոր ճգնաժամը» կարող է հանգեցնել զարգացող երկրների ՀՆԱ-ի՝ 4-տոկոսանոց կամ ավելի կրճատման։ Եվ նույնիսկ եթե հաջողվի խուսափել վատթարագույնից, ապա եվրաճգնաժամը կարող է մի շարք տարածաշրջաններից խլել մինչև 1,5 տոկոս տնտեսական աճ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Համաշխարհային բանկն առանցքային միջազգային կազմակերպություն է, որը զբաղվում է սոցիալ տնտեսական զարգացման խնդիրներով։
Այդ պատճառով Յեն Կիմը շեշտադրել է զարգացող երկրների խնդիրները։ Ընդգծելով, որ եվրագոտու իրադարձություններն ազդում են «Սենեգալի ձկնորսների և Հնդկաստանի ծրագրավորողների» վրա՝ նա կոչ է արել եվրոպացիներին անհապաղ «բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկել կայունության վերականգնման համար»։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ՀԲ նախագահը կարծում է, որ եվրագոտու ճգնաժամը հղի է գլոբալ անկումով

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
23.04.2024