ՅՈՒՆԻԱՍՏՐՈՒՄ թեմյով բոլոր նորությունները

Կիպրոսի բանկը կվաճառի Յունիաստրում բանկը

04.06.2014 15:40

Կիպրոսի բանկը կվաճառի Յունիաստրում բանկը

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. Կիպրոսի բանկի ղեկավար Ջոն Հուրիքենը հայտարարել է, որ ցանկանում է ազատվել ռուսական Յունիաստրում Բանկի սեփականատեր BoC Russia (Holdings) Ltd. Ընկերությունում բանկին պատկանող 80–տոկոսանոց բաժնեմասից, հայտնում է РБК–ն։

«Bank of Cyprus–ը մտադիր չէ զարգացնել բանկային մանրածախ ծառայություններ Ռուսաստանում, քանի որ դա չի օգնում մեր բանկային բիզնեսին Կիպրոսում` մեր ապրանքանիշներն ու հաճախորդները տարբեր են»,– պարզաբանել է Հուրիկենը` նշելով, որ մտադիր է ընկերության արտասահմանկան ակտիվների նկատմամբ «այրված հողի քաղաքականություն» իրականացնել։

«Մենք Կիպրոսին ենք վերադարձնում արտերկրյա ստորաբաժանումների բոլոր աշխատողներին, ովքեր չեն օգնում մայր բանկին, այլ միայն մսխում են կապիտալը»,– ասել է Հուրիկենը Financial Times թերթին։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Կիպրոսի բանկը կվաճառի Յունիաստրում բանկը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024